Մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել պատվաստված տղայի մասին․ Թորոսյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

բակո

ՀՀ առողջապահության նախարարությունը հետևյալ պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն. 

«Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով:

Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ»: