Ծաղկավանցու հանդամասում հայտնաբերվել է որսորդական հրացան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, հոկտեմբերի 2-ին այցելել են Ծաղկավան բնակավայրում ապրող 49-ամյա մի տղամարդու, որին պատկանող հանդամասում՝ տեսանելի վայրում, հայտնաբերվել է ողորկափող մեկփողանի որսորդական հրացան:

Տղամարդը հայտնել է, որ հրացանը պատկանում է իրեն, սակայն դրա համար համապատասխան փաստաթուղթ չունի:
Հրացանն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր: