85 տարեկան հասակում կյանքեց հեռացել է իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

85 տարեկան հասակում մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե):

Աշխարհահռչակ երգչուհին մահացել է Բարսելոնայում, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:

Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։