«Հինգ ԳԱԶանիկներ արդեն Երևանում են և կմիանան աղբահանության գործին»․ Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ արդեն Երևանում են 5 նոր աղբատար ավտոմեքենաները:

«Այս հինգ ԳԱԶանիկները արդեն Երևանում են և մոտ օրերս կմիանան աղբահանության գործին։

Նրանք համեմատաբար փոքր տարողություն ունեն (8 խմ), փոքր չափսեր ու շատ օգտակար են՝ բակային տարածքներից աղբը հավաքելու համար։ Եվս 15 այս տեսակի մեքենա կժամանի շուտով։ Ձեռք են բերվում նաև փողոցները մաքրող և լվացող տեխնիկական միջոցներ, անընդհատ համալրվում է ԵԱՍՄ-ի անձնակազմը։

Ամռան դժվար ամիսներին մի քանի անգամ առիթ է եղել համբերատարության խնդրանքով դիմելու երևանցիներին։ Հիմա եկել է ժամանակը՝ շնորհակալություն հայտնելու և փաստելու, որ աղբի ճգնաժամը, ինչպես և խոստանում էր քաղաքապետ Մարությանի թիմը, անցյալում է։ Էսպես, հաջորդաբար, բոլոր խնդիրները լուծվելու են։
Իսկ այս ընթացքում աղբահանության կոլափս գուժող ու դրա քաղաքական հետեւանքները կանխավայելող պարոններն ու տիկնայք, հույս ունեմ, իրենց մեջ քաջություն կգտնեն ու կհաստատեն էս փաստը»,- գրել է Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news