Ժպտացող Հասան Ռոհանին և խիստ տեսքով Վլադիմիր Պուտինը․ Daily Mail

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քաղաքական

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել Երևանում կայացած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին։ Մասնավորապես Daily Mail-ը հոդված է հրապարակել, անդրադառնալով սելֆիին։ Հոդվածում նշվում է, որ Իրանի նախագահը ժպտում է ու հանգիստ տեսք ունի, իսկ Պուտինը խիստ տեսքով է։

«Սելֆիում Փաշինյանը, Ռոհանին ու Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմար Տոկաևը ֆոտոխցիկի առջև ժպտում են, մինչդեռ Պուտինը, որը նստած է ավտոբուսի հետևի  նստատեղում  մռայլ է ու ձեռքերը դրել է ծնկներին։ Երևում է, որ նրանք նստած են նեղ միկրոավտոբուսում վարդագույն  լուսավորմամբ,  որը հասնում է մինչև տանիք»,- նշվում է հոդվածում։