Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է ոստիկանության բաժանմունք և սպանել 4 ոստիկանի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 3, 24News

ռտըռ

Փարիզում դանակով զինված տղամարդը ներխուժել է քաղաքային ոստիկանության գլխավոր բաժանմունք և հարձակվել սպաների վրա, տեղեկացնում է reuters.com-ը: Հարձակում գործած անձը սպանվել է:

Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 4 ոստիկան: 

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակված անձը աշխատել է ոստիկանության գլխամասում: Նրա դրդապատճառները դեռևս անհայտ են:

Ֆրանսիական ոստիկանության խոսնակն ասել է, որ ինքը ոչ մի բացատրություն չունի այս հարձակման հետ կապված, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաքի հենց կենտրոնում:

Ոստիկանության շենքի մոտակա մետրոկայարանն անվտանգության նկատառումներով փակվել է, մարդկանց հեռացրել են շենքի մոտակայքից: