ԵՊԲՀ ռեկտորը դատի է տվել Արսեն Թորոսյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

բակո

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Մուրադյանը Թորոսյանից պահանջում է զրպարտչական արտահայտությունների հերքում և պատճառված վնասի հատուցում: Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին: «Դատալեքս» տեղեկատվական հարթակում, սակայն նշված չէ, թե կոնկրետ որ արտահայտությունն է Մուրադյանը դիտարկել որպես զրպարտություն։