63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել անչափահաս աղջիկների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում մի տղամարդ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մի անչափահաս աղջկա նկատմամբ: Ոստիկանները ճշտեցին տեղեկության հավաստիությունը, տուժողի և կասկածյալի ինքնությունը:

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ 63-ամյա տղամարդը շուրջ 3 տարի առաջ անապահով վիճակում գտնվող աղջկան ու նրա մորը իր տանը ապաստան է տրամադրել: Տղամարդը 2016-2017 թվականներին օգտվելով անչափահաս աղջնակի անօգնական վիճակից և նրա մոր բացակայությունից պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ:
Տուժած աղջիկը և նրա մայրը հրավիրվեցին ոստիկանություն: Հոգեբանի և մանկավարժի ներկայությամբ 12-ամյա աղջիկը ոստիկաններին պատմեց եղելությունը: Աղջկա մորից ընդունվեց հաղորդում:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեց նաև, որ 63-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր տանը հյուրընկալված աղջնակի ընկերուհու նկատմամբ:
Ոստիկանության բաժին հրավիրված 13-ամյա աղջիկը նույնպես ոստիկաններին ներկայացրեց իր հետ կատարվածը: Նրա մայրը ոստիկանությունում հաղորդում ներկայացրեց հանցագործության մասին:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի գտնվելու վայրը: Նա սեպտեմբերի 21-ին հայտնաբերվեց իր աշխատավայրում և, անչափահասների նկատմամբ սեքսուալ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
63-ամյա տղամարդը կալանավորված է:
Քննությունը շարունակվում է:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news