Ինձ չի բավարարում խաղի ռիթմը, բայց ուրախ եմ հաղթանակի համար. Լիոնել Մեսսի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում (2:1) «Ինտերին» հաղթելուց հետո խոստովանել է, որ իր համար դժվար էր: Արգենտինացին առաջին անգամ մասնակցել է ողջ խաղին:

«Ես հոգնել եմ, բայց ուրախ եմ, որ այս մրցաշրջանում առաջին անգամ կարողացա անցկացնել բոլոր 90 րոպեները: Ինձ չի բավարարում  խաղի ռիթմը, բայց ուրախ եմ հաղթանակի համար: Մենք պետք է հաղթեինք այս հանդիպումը, ունենք բարդ խումբ: Խնդիրը՝ առաջին տեղը զբաղեցնելն է, բայց «Ինտերին» հեշտ չէր հաղթել: Նրանք գրեթե չեն թողնում ազատ գոտիները գծերի միջև: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց հասնել մեր նպատակին: Հաղթանակը լավ արդյունք է», - Մեսսիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: