Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին խորհրդական է նշանակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումների ֆոնին՝ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր հարսանիքի քավորին՝ նախկին փաստաբան Դավիթ Գասպարյանին խորհրդական է նշանակել։

Տեղեկությունը հաստատել են նաեւ ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնը հայեցողական է . այդ պաշտոնին նշանակումը կատարվում է ըստ վստահության և ենթադրում է վստահության ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ: Նախարարի խորհրդական Դավիթ Գասպարյանը համապատասխանում է այդ չափորոշիչներին, և նրա նշանակումը կատարվել է դրանք հաշվի առնելով»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ նշել է ԱՆ մամլո քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: