Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

.

Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:

«Եղել է բեկորային վիրավորում դիմապակու բեկորն է դիպչել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասաց Օհանյանը:

Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում է ստացել հոկտեմբերի 2-ին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news