«Իզմիրլյան» ԲԿ-ն իրեն երբեք թույլ չի տվել «սարքովի ինչ-որ բան»․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

1

Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը հանդես է եկել հետևյալ հայտարաորությամբ․

 «Այսօր լրատվամիջոցներից տեղեկացա, որ իբրև «ինձ է դիմել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր համար բժշկական պատմություն հորինելու խնդրանքով: Եվ անգամ ես այդ հարցով խորհրդակցել եմ Ամենայն Հայոց Հայրապետի հետ» (մեջբերումը հրապարակումից):

Հրապարակվածը բացարձակ չի համապատասխանում իրականությանը և տգեղ փորձ է ինչ-ինչ նկրտումներով ստվերելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բարի համբավը: Անընդունելի ենք համարում նման ձգտումները:

Զավեշտալին նաև այն է, որ ես, ներկայում գտնվելով արտերկրում արձակուրդում, նյութը կարդալուց հետո հարկադրված եմ իրազեկել մեր հայրենակիցներին ոչ հիմնավորված, չճշգրտվածտեղեկատվության մասին:

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ողջ թիմը կազմված է բարձր պրոֆեսիոնալներից, իսկ դա նշանակում է, որ.

 Մենք, որպես բժիշկ, բացարձակ ապաքաղաքական ենք և մեզ համար միևնույն է, թե ով է մեր առջև,

 Երբեք չենք կարող զբաղվել կեղծարարությամբ,

 Մեզ համար առաջնայինն ու ամենակարևորը հիվանդի առողջությունն է, անկախ նրա ազգային, ռասսայական, կրոնական և այլ պատկանելիությունից:

 Ցանկացած հիվանդի բուժման գործում պետք է դրսևորվի անմնացորդ նվիրում, արվի կարողությունների առավելագույնը:

Ես ինքս հոգևոր արժեքներ դավանող և հավատքի մարդ եմ: Անսահման հարգանք և խոնարհում տածելով Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ` իբրև «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն ինձ երբեք թույլ չեմ տվել նրա հետ քննարկել որևէ բուժական խնդիր, առավել ևս «սարքովի ինչ-որ բան» մեր օգնությանը դիմած որևէ հիվանդի առնչությամբ:

Հայոց Հայրապետը, որքանով էլ որ հոգատար է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հանդեպ, շատ բարձր է այդպիսի խնդիրներից։

Իմ սիրելի Ժողովուրդ արժևորեք Ձեր պրոֆեսիոնալներին, բոլորին, անկախ մասնագիտություններից: Նրանք են մեր հասարակության հենասյուները: 

Բժիշկ

Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն՝ Արմեն Չարչյան»։