Ծառուկյանը խոսեց Պուտինի՝ Քոչարյանի հետ հանդիպումից հետո. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«ԱԺ-ն իրավունք ունի սկսելու ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու գործընթաց, սակայն այստեղ հարցը կոնկրետ այս նախագծին է վերաբերում, որտեղ ներկայացված բոլոր 4 հիմքերն առնվազն խոցելի են, իսկ գործընթացը ՝ ոչ իրավական, էլ չեմ ասում այն մասին, որից քիչ է խոսվում, որ խախտվում է հենց ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը»,- խոսելով ԱԺ-ի նախաձեռնած ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծից, 24TV-ի եթերում ասել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն էլ անդրադառնալով այս հարցով ԲՀԿ-ի դիրքորոշմանը, արձանագրեց ուշագրավ փաստ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց իրենց քաղաքական թիմի կարծիքը քվեարկության վերաբերյալ, երբ արդեն հայտնի էր  Վլադիմիր Պուտին- Բելլա Քոչարյան հանդիպման մասին:

Քննարկվել են նաև մի շարք ներքաղաքական կարևոր հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: