Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում առաջին ձյունը կտեղա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ձյուն

Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում, կլինեն տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Կիկտևը: 

Շաբաթ երեկոյան Մոսկվայում կլինի 5-7 աստիճան տաքություն: Կեսօրից հետո ջերմաստիճանը կբարձրանա մինչև +10 աստիճան: Կիրակի կլինի 3-5 աստիճան, ինչպես նաև սպասվում են տեղումներ անձրևի և թաց ձյան տեսքով: Թաց ձյուն կտեղա նաև հաջորդ շաբաթվա սկզբին, որից հետո օդի ջերմաստիճանը մի քանի աստիճանով կբարձրանա:

Տեսանյութեր

Live

Լրահոս