Արտաշատում շենքի բակում այրվել է ավտոմեքենայի անվադողն ու բեռնախցիկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

հրդեհ

Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 4-ին` ժամը 04։21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ Երևանյան փողոցի 5-րդ շենքի բակում, այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:31-ին, մարվել՝ 04:34-ին:

Այրվել են «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Արտյոմ Հ.) հետևի անվադողը՝ ամբողջությամբ և բեռնախցիկը՝ մասնակի: