Քննչական կոմիտեն չէր կարող նման լուր հրապարակել․ հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

123

«Ժամանակ» օրաթերթն այսօր լուր է հրապարակել՝ նշելով, թե Հայաստանի Հանրապետություն Իրանի նախագահի այցի ֆոնին Քննչական կոմիտեն տեղեկատվություն է հրապարակել՝ Ծաղկաձորի անտառների հողատարածքի օտարման գործի վերաբերյալ:

Հայտնում ենք, որ  հիշյալ քրեական գործը չի քննվում Քննչական կոմիտեի վարույթում, հետևաբար՝ Կոմիտեն չէր կարող նման լուր հրապարակել:

Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելուց: