«Հնարավոր է՝ հրշեջ-փրկարարներն ավելի էժան գնով բնակարան ստանան». Ցոլակյանն ամփոփել է տարին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ցոլակյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնավարման 1 տարին ամփոփելիս նշել է, որ 2018-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ եղել է 5478 հրդեհի դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 8509 է։

«Սա աննախադեպ ցուցանիշ է, և սրա հետ կապված մեր աշխատանքի ծավալները շատ մեծ են եղել։ Հրշեջները ցույց են տվել հերոսական աշխատանք և բոլոր հրդեհները կարողացել են ժամանակին հանգցնել», - ասել է Ցոլակյանը, ապա տեղեկացրել, որ 911 ծառայության կողմից տարվա առաջին ինը ամիսներին սպասարկվել է 1 մլն 404 հազար զանգ։

Ըստ նախարարի՝ մարվել է նաև նախորդ տարիների ընթացքում կուտակված վառելիքի պարտքը։

«Աշխատանք է տարվում, որպեսզի կարողանանք բարելավել հրշեջ-փրկարարների բնակարանային պայմանները։ Հնարավոր է, որ կարողանանք լուրջ հաջողություններ ունենալ այն իմաստով, որ նրանք կարողանան ավելի էժան գներով բնակարաններ ստանալ»,  - հայտարարել է Ֆելիքս Ցոլակյանը։