«ԵՊՀ-ում գրաքննությունը նոր բարձունքներ է նվաճում». Գեւորգ Էմին-Տերյանն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

«ԵՊՀ-ում գրաքննությունը նոր բարձունքներ է նվաճում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

«Սիրելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ ԵՊՀ-ում գրաքննությունը նոր բարձունքներ է նվաճում․ ռեկտորի ժ/պ-ի հանձնարարականով՝ ՖԲ-ի էջը երեկվանից նոր պատասխանատու ունի: Ես եւ իմ ստորաբաժանումը այլեւս պատասխանատու չենք ՖԲ-ի էջի համար»,-նշել է նա: