Հետախուզվողը բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացավ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 3-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է ներկայացել 24-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2017 թ. հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: