Հայաստանը մեզնից առաջ է․ Մամուկա Խազարաձե

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

«2012 թվականին ես նույնպես աջակցել եմ «Վրացական երազանքին», հույսեր ունեի»,- հայտարարել է «Լելո» քաղաքացիական շարժման հիմնադիր, TBC բանկի համահիմնադիր Մամուկա Խազարաձեն։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Նա պատրաստակամություն է հայտնել բանավիճելու երկրի տնտեսական վիճակի շուրջ:

«Մենք բոլոր պարամետրերով հետ ենք գնում, և սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Եթե ինչ-որ մեկը կցանկանա այս հարցով բանավիճել, պատրաստ եմ, թեկուզ նույն Բիձինա Իվանիշվիլիին թվերով ասել, թե ուր է տարել այս երկիրը իր ոչ պատշաճ կառավարմամբ»,- հայտարարել է Խազարաձեն:

Նա նաև Վրաստանի տնտեսությունը համեմատել է հարևան երկրների տնտեսությունների հետ և նշել, որ Հայաստանի ազգային դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 20 տոկոսով, իսկ լարին` 70: «Հայաստանը մեզնից առաջ է: Դիրքերը կորցրել ենք և երբեք չենք հասնի ոչ մեկի, եթե լինենք այս կառավարության ձեռքում»,- նշել է վրաց քաղաքական գործիչը: