ՊԵԿ նախագահը պարգևատրվել է մեդալով Մհեր Գրիգորյանի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

ՊԵԿ նախագահ, Մհեր Գրիգորյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգեւատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ մի խումբ պետական եւ հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի եւ եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված պարգեւատրման արարողության ժամանակ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգեւների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է. «Այդ պարգեւներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր եւ բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաեւ՝ ԵՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձեւով ներկայացրել եք նաեւ մեզ»: