Արարատ Միրզոյանը Ֆրենկ Փալոունի հետ քննարկել է Արցախում ամերիկյան աջակցության նոր ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

քաղաքական

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել եւ հայտնել, որ իր հրավերով Հայաստան եւ Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:

«Իմ հրավերով Հայաստան եւ Արցախ է այցելել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը։

Մեր զրույցի ընթացքում բարձր գնահատեցի բազմաթիվ հարցերում կոնգրեսականի ցուցաբերած հայանպաստ դիրքորոշումները։ Խոսեցինք նաեւ Հայաստանում եւ Արցախում ամերիկյան աջակցության եւ համագործակցության նոր հնարավոր ծրագրերի մասին»,-գրել է նա: