«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների համար 2019-ին հատկացվել է մոտ 150 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

էրեբունի

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան հոկտեմբերի 19-ին: Տոնական միջոցառումներ են անցկացվելու մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում։ Տոնակատարության համար համայնքային բյուջեից այս տարի հատկացվել է մոտ 150 միլիոն դրամ: Նախորդ տարի նույն նպատակի համար ծախսվել էր 1 միլիարդ դրամից ավելի: