Ռոբերտ Դե Նիրոյի նախկին աշխատակցուհին նրան մեղադրում է գենդերային խտրականության համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

Ռոբերտ Դե Նիրո

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն մեղադրվում է նախկին աշխատակցուհու կողմից` գենդերային խտրականության դրսևորման համար: Այս մասին հայտնում է Variety-ն:

Աշխատակցուհին` Գրեմ Չեյզ Ռոբինսոնը, դատարան է դիմել և դերասանից պահանջում է 12 մլն դոլար փոխհատուցում: Նա հայտարարել է, որ Դե Նիրոն իրեն թույլ էր տալիս ինտիմ բնույթի կատակներ անել և իրեն անվանում էր «գրասենյակային կին»:

«Նա չի ընդունում այն գաղափարը, որ տղամարդիկ կանանց պետք է վերաբերվեն ինչպես հավասարը հավասարին»,- ասել է նա:

Նշվում է, որ Ռոբերտ Դե Նիրոյի ընկերությունն օգոստոսին դատի էր տվել Ռոբինսոնին` պահանջելով 6 մլն դոլար` նրան մեղադրելով գումար վատնելու և աշխատավայրում Netflix-ի ֆիլմերը դիտելու մեջ: