Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ․ Լևոն Երանոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Դատարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, հարցին՝ ի՞նչ եք կարծում, կարդարացվե՞ք, պատասխանել է․ «Ես արդար մարդ եմ ու կարդարացվեմ»։

Նշենք, որ Լևոն Երանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի հատկանիշներով՝ 2018-ի ապրիլի 16-ին և 22-ին Երևանում 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ կիրառելու և այդպիսով իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու համար: