Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը կասկածվում է բժշկի քիթը կոտրելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Երեւանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հոկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Քանաքեռ-Զեյթուի բաժին ահազանգ է ստացվել, որ նշված կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը կասկածվում է նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանին ծեծի ենթարկելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծը տեղի է ունեցել հիվանդանոցում՝ տնօրենի աշխատասենյակում, եւ պատճառը եղել է այն, որ Վ. Համբարձումյանի հորը Ն. Մանուկյանը աշխատանքից ազատել է, եւ այսօր Վ. Համբարձումյանը պարզաբանումներ ստանալու նպատակով մտել է տնօրենի մոտ եւ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, այնուհետեւ՝ ծեծկռտուքի, ինչի հետեւանքով էլ Վ. Համբարձումյանը քթի մասում վնասվածքներ է ստացել։