Պաշտոնավարման 1 տարում Արարատ Միրզոյանը հիփոթեքով տուն է գնել, կինը՝ վարկով մեքենա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

աժ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ դիտարկմանը, թե  իշխանությունների հասցեին մամուլում քննադատություններ են հնչում, որ 8 ամսվա պատգամավոր են, բայց արդեն հասցրել են հողատարածքներ, գույք ձեռք բերել, իսկ ի՞նչ է ձեռք բերել ԱԺ նախագահը, Արարատ Միրզոյանը պատասխանեց․

«Կինս ձեռք է բերել նոր մեքենա վարկով: Ժամկետը լավ չեմ հիշում՝ դա առաջին փոխվարչապետի՞ պաշտոնի հետ համընկավ, թե՞ արդեն ԱԺ նախագահ էի: Ինչևէ, հեղափոխությունից հետո էր: Ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք և այդ գումարով որպես կանխավճար օգտագործելով՝ ձեռք ենք բերել մի քիչ ավելի մեծ, մի քիչ չէ՝ մեծ բնակարան, էլի հիփոթեքային վարկով: Սա է, մյուսների մասին չգիտեմ»: