Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչպես է անցկացնելու իր ծննդյան օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

քաղաքական

Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին իր ծննդյան օրը կանցկացնի բնության գրկում հարազատների եւ մտերիմների շրջապատում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նա կանցկացնի բնության գրկում: Հարազատների եւ մտերիմների հետ»,- նշել է Պեսկովը:

Այս տարի Պուտինը դառնում է 67 տարեկան: