Սադախլոյում վրացական և հայկական անցակետերն աշխատում են ծանրաբեռնված․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Սադախլոյում ստեղծված իրավիճակի մասին շրջանառվող տեղեկություններին:

«Տեղեկացնում ենք, որ հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետի վրացական հատվածում բեռնատարների մեծ թվաքանակի պատճառով առաջացել է հերթ։

Ե′վ վրացական, և′ հայկական անցակետերն աշխատում են ողջ ծանրաբեռնվածությամբ, որպեսզի առաջացած խնդիրը շուտափույթ լուծում ստանա»,- ասված է հայտարարության մեջ: