Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն՝  Ուսուցչի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 4, 24News

պարգևատրում

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 4–ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն՝  Ուսուցչի օրվա կապակցությամբ, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը շնորհավորել է ներկաներին՝ արժեւորել ուսուցիչների աշխատանքը եւ ընգծել, որ այսուհետ էլ կրթության ոլորտը լինելու է պետության ուշադրության կենտրոնում:

Միջոցառմանը մասնակցել են ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: