Unibank

Unibank Mobile

Դանակահարություն՝ Գառնու ձորում․ կասկածյալը 34-ամյա կին է, նա բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Օգոստոսի 15-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդեցին, որ որովայնի շրջանում դանակահարված վիճակում 55-ամյա մի տղամարդ է հոսպիտալացվել։ Առողջությանը պատճառված ծանր մարմնական վնասվածքի փաստով քրեական գործ հարուցվեց։ Էրեբունու ոստիկանները պարզեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Գառնու ձորում և դեպքի հանգամանքների պարզման պարտականությունը տարածքային կարգով հանձնարարվեց ոստիկանության Կոտայքի բաժնին։

Հետախուզական միջոցառումներին միացան ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի ծառայողները, որոնք էլ բացահայտեցին հանցագործությունը։

Հոկտեմբերի 2-ին Հրազդանում հայտնբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց 34-ամյա մի կին։ Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին ու տվել խոստովանական ցուցմունք։

Նախաքննությունը շարունակվում է։

Տեսանյութեր

Live

Լրահոս