«Բիթլզ» փաբի մոտից 2 երիտասարդ տղաներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակություն

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաներում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «մեջքի գոտկային հատվածի կտրած-ծակած վերքեր» և «կտրած-ծակած վերք ազդրի հետին մակերեսին, գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Գ.-ն և Սարի Թաղի բնակիչ, 22-ամյա Տարոն Վ.-ն:

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք դանակահարվել են Երևան քաղաքի Պուշկինի փողոցի թիվ 60 հասցեում գործող «Բիթլզ» փաբի մոտ անծանոթ անձանց կողմից: