ԱՀ նախագահն ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրով Արցախում աշխատող ուսուցիչներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը  կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել,  որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:

Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել  ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: