ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4–ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահը կարևորել է ծրագրի իրականացումը Արցախում և նշել, որ այն իր ուրույն ներդրումն ունի հանրապետության կրթական համակարգի զարգացման գործում:
Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ է հանձնել ուսուցիչներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:
Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը: