Թովմասյանը մեծ հաճույքով կընդուներ իշխանությանը ծառայելու առաջարկը, մեզ ծառաներ պետք չեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Հրայր Թովմասյանի և «Իմ քայլի» միջև անձնական խնդիր չկա։ Բանն այն է, որ Թովմասյանը թույլ է տվել խախտումներ, որոնք մեր կարծիքով շատ լուրջ են»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը։

«Հիմա ՍԴ-ն այդ գործը պետք է քննության առնի։ Հույս ունեմ, որ նրանք կառաջնորդվեն ոչ թե իրենց անձնական շահերով, այլ օրենքի տառով ու ոգով։ Եթե նրանք առաջնորդվեն օրենքով, հասարակությունը կգնահատի և դա կնպաստի ՍԴ-ի լեգիտիմության վերականգմանը։ Եթե առաջնորդվեն անձնական շահերով, ապա սա էլ ավելի ծանր հետևանքեր կունենա ՍԴ-ի լեգիտիմության համար և հետագա զարգացումների պատասխանատվությունն ամբողջական իրենց վրա կլինի»,- ասել է պատգամավորը։

Շարունակությունը՝ տեսանյութում։