Հայցում եմ ձեր օգնությունը գտնել սույն մարդուն․ Շիրակի թեմի առաջնորդը՝ ՊԵԿ-ի պահանջի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

1

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ֆեյսբուքյան իր էջում փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջապահյանին, վերջինիս զգուշացրել է, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր: Արքեպիսկոպոսը փաստաթղթին կից հետևյալ գրառումն է արել․

«Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»֊ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին( !!!!), ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»։