Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք է ավելի կոշտ լիներ

Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ալիևի ելույթին ի պատասխան ՀՀ ԱԳՆ տված արձագանքին։ Նա, մասնավորապես, նշել է, որ ԱԳՆ արձագանքը պետք է ավելի կոշտ լիներ, իսկ իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց մարտավարությունը վտանգավոր է։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ալիևի վալդայյան ելույթին ի պատասխան մեր ԱԳՆ-ի արձագանքը կարող էր և պետք է ավելի կոշտ լիներ, սակայն, ինչպես ասում են, չեղած տեղը սա էլ է միրգ, հատկապես Ազգային Ժողովում արտաքին հարաբերությւոնների համար պատասխանատու որոշ պատգամավորների այօրվա պարզունակ և մանկամիտ հայտարարությունների ֆոնին:

Տեսնես, մեր իշխանությունները գոնե հիմա գիտակցու՞մ են, որ իրենց որդեգրած մարտավարությունը չի աշխատում, ավելին ասեմ՝ վտանգավոր է:

Տեսնես, գոնե հիմա հասկանու՞մ են, որ չարժեր քանդել Սերժ Սարգսյանի թողած բանակցային դիրքերը, հատկապես եթե դրանից լավը ստեղծել չկարողացան:

Տեսնես հիմա, Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն:

Անկեղծ ասած, լավատես չեմ»