«Ժամանակ»․ Քոչարյանի ախտորոշումը հայտնի է․ ամեն ինչ անում են, որ վիրահատեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Քոչարյան

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ առավոտյան Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն։ Նույն տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ տարվում է այն ուղղությամբ, որ վիրահատություն տեղի ունենա։ Իսկ վիրահատությունը Ռոբերտ Քոչարյանին պետք է, որպեսզի հետաձգվի Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստը։

Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ Ներկայումս, սակայն, նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: