ՊԵԿ-ը Շիրակի թեմի առաջնորդից պահանջել է կառավարման մարմինների որոշումների պատճենները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աջապահյան

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի գրառում է արել ֆեյսբուքյան էջում։ Գրառումը՝ ստորև․

«Սիրելինե՛ր, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, որը բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»։

Գրառմանը կից Շիրակի թեմի առաջնորդը հրապարակել է մի փաստաթուղթ, ըստ որի՝ ՊԵԿ պաշտոնյան, Գյումրու Մայիսյան Ապստամբության 1 հասցեով գրություն է ուղարկել, և, դիմելով «Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, վերջինիս զգուշացրել, որ նա պարտավոր է ՊԵԿ-ի պահանջով ողջամիտ ժամկետում տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթեր:

1

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news