Կոթիում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի վիճակը նորմալ է․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

զինվոր

Տավուշի մարզի Կոթի գյուղում հոկտեմբերի 4-ին հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանի առողոջական վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում։ 24News-ն այդ մասին տեղեկացավ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

ՊՆ խոսնակը նշեց, որ զինծառայողը վնասվածք է ստացել ուսի շրջանում և այս պահին Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում է: