Հայ ծանրորդներն ի՞նչ կազմով են մասնակցելու Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սպորտ

Հոկտեմբերի 17-27-ը Բուխարեստում կկայանա ծանրամարտի Եվրոպայի Մ-20 և Մ-23 տարեկանների առաջնությունը։ 

Հայաստանը 21 ներկայացուցիչներով առաջնությանը մասնակցելու է հետևյալ կազմով։

Եվրոպայի Մ-20 տղաների առաջնություն․ Մոնթե Մխիթարյանը (55 կգ), Սևակ Նիկողոսյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Կարեն Ավագյանը, Արա Աղանյանը (89 կգ), Հմայակ Հարությունյանը (96 կգ), Յաշա Մինասյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Եվրոպայի Մ-20 աղջիկների առաջնություն․ Լիանա Գյուրջյանը, Աիդա Մանուկյանը (81 կգ), Արփինե Դալալյանը (+87 կգ):

Եվրոպայի Մ-23 տղաների առաջնություն․ Հայաստանի հավաքականի կազմը հետևյալն է՝  Համլետ Մնացականյան (61 կգ), Նշան Անտոնյան (67 կգ), Լևոն Մանուկյան (73 կգ), Դավիթ Հովհաննիսյան, Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սամվել Բաբակյան (96 կգ), Սամվել Գասպարյան (102 կգ), Սիմոն Մարտիրոսյան (+109 կգ):