Երևանի բնակչուհին խաբեությամբ դյուրակիր համակարգիչ է հափշտակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակիչ ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 5-ին Նոր Արեշի 44-ամյա բանկչուհին իր տանը, հետագայում վճարելու պայմանով, խաբեությամբ իրենից վերցրել է 500.000 դրամ արժողության դյուրակիր համակարգիչ և այդպես էլ չի վճարել գումարը:

Կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նախապատրաստվում են նյութեր: