Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Արմեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ:

Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցության խորացմանը:

Հանրապետության նախագահը Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: