Պուտինին հայհոյած լրագրողը կվերադառնա հեռուստաեթեր. նա կանչվել է հարցաքննության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

gabunia

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է հրավիրել «Ռուսթավի 2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայհոյած լրագրող Գեորգի Գաբունիային։

Ըստ իրավապահ մարմինների՝ Գեորգի Գաբունիան կանչվել է հարցաքննության Գլխավոր դատախազության կողմից «Ռուսթավի 2»-ի օրինական շահերի դեմ ծառայողական պարտականությունների չարաշահման փաստով, հետաքննության շրջանակում պետական ընկերության միջոցների խոշոր չափի յուրացման համար:

Հարցաքննությունը նշանակված է հոկտեմբերի 7-ին: Վրաստանի դատախազությունը ծրագրում է հարցաքննել նաև «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին: