Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք քաղաքապետ Կախա Կալաձեին․ Մարության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալվել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին: Քաղաքապետն այդ մասին գրառում է կատարել.

«Եղբայրական Վրաստանի մայրաքաղաքի տոնի՝ Թբիլիսոբայի առիթով հյուրընկալվեցինք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին։ Ջերմ զրույցի ընթացքում գործընկերոջս հետ քննարկեցինք երկու մայրաքաղաքների հարաբերությունների խորացման կոնկրետ ծրագրեր։
Օգտվելով առիթից՝ պարոն Կախային սիրով հրավիրեցի այս ամիս այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երեւանի տոնակատարություններին։

Շնորհավորում եմ չքնաղ Թբիլիսիի մեր ընկերներին քաղաքի տոնի կապակցությամբ, արեւշատություն ու բարգավաճում եմ մաղթում։ Վստահ եմ՝ առաջիկա տարիներին երկու քույր քաղաքների միջեւ հարաբերությունները է՛լ ավելի են զարգանալու բոլոր ուղղություններով»,- գրել է Հայկ Մարությանը։