ՌԴ ՊՆ թիվ 21 դպրոցը Հայաստանում նշել է իր 25-ամյակը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Երեւանի զինվորական կայազորում տեղի ունեցան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության թիվ 21 դպրոցի կազմավորման 25-ամյակին։ Այդ մասին տեղեկացնում է Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Տոնակատարությանը մասնակցում էին Հարավային զինվորական օկրուգի հրամանատարությունը, ռուսական ռազմակայանի զինվորականները, դիվանագիտական առաքելության, տեղական ինքնակառավարման մարմինների, երկու երկրների ուժային կառույցների, հոգեւորականության ներկայացուցիչներ, վետերաններ, զինվորականների ընտանիքների անդամներ եւ դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Հյուրերը շնորհավորեցին դպրոցականներին եւ դպրոցի անձնակազմին Ուսուցչի օրվա եւ 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, հաջողություններ եւ բարգավաճում մաղթեցին։

Դպրոցի տնօրեն Սվետլանա Խաչատուրյանը հյուրերի համար էքսկուրսիա անցկացրեց դպրոցում, ինչից հետո կազմակերպվեցին թատերային-երաժշտական տոնական ներկայացում, հյուրասիրություն դպրոցի այգում։ Զինվորականները, դիվանագետները եւ շրջանավարտներն աշակերտների հետ միասին 25 ծառ տնկեցին դպրոցի տարածքում։

№ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը Հայաստանի Հանրապետության տարածքում բացվել է 1994թ. սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանով, զինվորականների եւ ՌԴ ԶՈւ քաղաքացիական անձնակազմի երեխաների ուսուցման համար։ Ուսումնական հաստատության համար նորոգվել է 1868 թվականին կառուցված երկու շենք։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news