Քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով․ Էջմիածնի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019թ. 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել են 108.2%-ով.

«Նախատոնական թոհուբոհի մեջ չմոռանամ տեղեկացնել, որ 2019 թվականի 3-րդ եռամսյակում քաղաքի բյուջեն սեփական եկամուտների մասով կատարել ենք 108.2%-ով: 8.2%-ով բյուջեի գերակատարումը իսկապես հեղափոխական ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ 2019 թվականին բյուջեն նախորդ տարիների համեմատ ավելի մեծ էր պլանավորվել:

Շնորհակալ եմ բոլորին, այդ թվում նաև՝ մեր քաղաքացիներին և տնտեսվարողներին, այս արդյունքն ապահովելու համար»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news