Երևանի տոնը կնշվի հոկտեմբերի 19-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Երևանն այս տարի իր տոնը կնշի հոկտեմբերի 19-ին՝ տարբեր վարչական շրջաններում կազմակերպվող բազմապիսի միջոցառումներով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանը:

«Միջոցառումները բազմաթիվ են: 12 վարչական շրջաններում կլինեն տարբեր միջոցառումներ»,-ասաց Կուբաթյանը: Քաղաքապետարանից միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: Քաղաքի տոնի համար կծախսվի մոտ 150 մլն դրամ:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news