Կատարվածը ոտնձգություն է ազատ խոսքի դեմ․ Հայաստանի ժուռնալիստների միություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի դեմ այսօր տեղի ունեցած հարձակումը՝ կատարվածը գնահատելով որպես ոտնձգություն՝ ուղղված ազատ խոսքի դեմ։

Նման գործողությունները հետևանք են այն մթնոլորտի, հռետորաբանության, ատելության խոսքի, որը տևական ժամանակ առկա է մեր երկրում՝ ընդդեմ մամուլի, ԶԼՄ աշխատակիցների, ազատ խոսքի։

Տեղի ունեցածը երկրի բարձրագույն իշխանությունների, քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների կողմից ժամանակ առ ժամանակ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ անթույլատրելի բառապաշարով ելույթների տրամաբանական հետևանքն է:

Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է  անհապաղ արձագանքել տեղի ունեցածին և քայլեր ձեռնարկել մեղավորներին պատժելու ուղղությամբ, ինչպես նաև ապահովել լրատվամիջոցի աշխատակիցների անվտանգությունը։