Ադամյանի դուբլը հաղթանակ բերեց «Բավարիա»-ի դեմ խաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

.

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը գոլեր է խփել Գերմանիայի գործող չեմպիոն «Բավարիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բունդեսլիգայի 7-րդ տուրի շրջանակներում «Բավարիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Հոֆենհայմ»-ին: Հանդիպման 53-րդ րոպեին Սարգիս Ադամյանն, ով «Հոֆենհայմ»-ի մեկնարկային կազմում էր, առաջ մղեց իր ակումբին: Սակայն 73-րդ րոպեին «Բավարիա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Ընդամենը մի քանի րոպե անց Ադամյանը դարձավ նաև դուբլի հեղինակ`1:2: «Հոֆենհայմ»-ը հաղթեց 1:2 հաշվով:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը մրցաշարային աղյուսակում 11-րդ տեղում է: